Վլադիմիր Զելենսկին այսօր Վարշավայում կհանդիպի Դոնալդ Տուսկի հետ
Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կժամանի Լեհաստան։
Լեհաստանի վարչապետի գրասենյակից հայտնում են, որ Զելենսկին Վարշավայում կհանդիպի Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։
2025 թվականի հունվարի 1-ից Լեհաստանը նախագահելու է Եվրամիության խորհուրդը։ Նախկինում Հունգարիան վեց ամիս նախագահում էր Խորհրդում։
Դոնալդ Տուսկի խոսքով, Լեհաստանը կփորձի Ուկրաինային համապատասխան աջակցություն ցուցաբերել Եվրամիության խորհրդում նախագահության ընթացքում։