Վլադիմիր Զելենսկին ասում է, որ ռուսական ներխուժումից հետո Ուկրաինայի տնտեսությունը ամեն ամիս կորցնում է 5-7 միլիարդ դոլար
Վլադիմիր Զելենսկին ասում է, որ ռուսական ներխուժումից հետո Ուկրաինայի տնտեսությունը ամեն ամիս կորցնում է 5-7 միլիարդ դոլար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Washington Post»-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու ուկրաինական կառավարությունը տագնապ չհայտարարեց Ռուսաստանի կողմից պատերազմի սկսվելուց առաջ։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայի տնտեսությունը ամեն ամիս կորցնում է 5-7 միլիարդ դոլար։

«Եթե մենք դա ասեինք, ինչպես ցանկանում էին որոշ մարդիկ, որոնց անունները չեմ ասի, ապա անցյալ տարվա հոկտեմբերից ամսական յոթ միլիարդի կորուստ կունենայինք, և այն պահին, երբ ռուսներն իսկապես հարձակվեցին մեզ վրա, կվերցնեին մեզ երեք օրում»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով, եթե իշխանությունը քաղաքացիներին զգուշացներ մոտալուտ պատերազմի մասին, դա զանգվածային քաոս կառաջացներ։

«Չեմ ասի, թե ում մտքով է անցել դա, բայց ընդհանուր առմամբ ճիշտ էր, եթե մենք ժողովրդի մեջ քաոս մտցնեինք մինչ ներխուժումը, ռուսները մեզ կուլ կտային, քանի որ քաոսի ժամանակ մարդիկ փախչում են երկրից»,- ասաց Ուկրաինայի նախագահը: