ՈՒկրաինայի նախագահը արձակել է խորհրդարանը: Վաղաժամկետ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին:
Վլադիմիր Զելենսկիի կարգադրությունը ուժի մեջ է մտել հրապարակելուն պես:
ՈՒկրաինայի նախագահի կայք էջում պարզաբանված է, որ 8-րդ կանչի ռադայի արձակումը, տեղի է ունեցել ՈՒկրաինայի սահմանադրության առաջին կետի, երկրորդ մասի 90-րդ հոդվածի համաձայն: Այս հոդվածի համաձայն, նախագահը իրավունք ունի արձակել խորհրդարանը, եթե խորհրդարանում 30 օրվա ընթացքում չի ձևավորվում խորհրդարանային մեծամասնություն: