Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինան դեռ չի ստացել բոլոր հինգ «Patriot» համակարգերը, որոնք խոստացել էին 2024 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում

14:47, 03.01.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան դեռ չի ստացել 2024 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում խոստացված բոլոր հինգ Patriot համակարգերը։ Զելենսկին չի հստակեցրել, թե այս հինգ միավորներից քանիսն է ստացել Կիևը։

«Ես լուրջ ձեռքբերում եմ համարում ՆԱՏՕ-ի Վաշինգտոնի որոշումը՝ կապված հինգ լրացուցիչ «պատրիոտների» հետ։ Ճիշտ է, դեռ ոչ բոլորն են ժամանել, բայց որոշումը դրական է, և ՆԱՏՕ-ին մեր անդամակցության ընթացքն անշրջելի է, ինչին աջակցել են դաշինքի բոլոր երկրները»,- ասել է Զելենսկին։

Վլադիմիր Զելենսկին վերջերս նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է լրացուցիչ 10-12 միավոր «Patriot» համակարգ՝ Ուկրաինայի երկնքի անվտանգությունն ամբողջությամբ ապահովելու համար։

Նմանատիպ