Վլադիմիր Զելենսկի. Նախագահը սրբապատկեր չէ, ձեր գրասենյակում պատին փակցրեք ձեր երեխաների լուսանկարները և ամեն որոշում կայացնելուց առաջ նայել նրանց աչքերին

Նախագահը սրբապատկեր չէ, ձեր գրասենյակում պատին փակցրեք ձեր երեխաների լուսանկարները և ամեն որոշում կայացնելուց առաջ նայել նրանց աչքերին,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ երդմնակալության խոսքի ժամանակ:

Վլադիմիր Զելենսկին բարձրպաշտոնյաներին կոչ է արել, նախագահի դիմանկարի փոխարեն իրենց գրասյենյակներում պատին փակցնեն երեխաների նկարները և ամեն օր նայել նրանց աչքերին:

«Ցանկանում եմ, որ ձեր գրասենյակներում չլինեն իմ դիմանկարները, քանի որ նախագահը սրբապատկեր չէ, ձեր գրասենյակում պատին փակցրեք ձեր երեխաների լուսանկարները և ամեն որոշում կայացնելուց առաջ նայել նրանց աչքերին»,- դիմել է Զելենսկին ուկրաինացի բարձրպաշտոնյաներին: