Վլադիմիր Զելենսկի. Մենք կոչնչացնենք օկուպանտների բոլոր պահեստներն ու շտաբները, սա Ուկրաինայի հողն է, և օկուպանտները կարող են միայն փախչել կամ գերի հանձնվել

10:10, 31.08.2022

Ռուսական ռազմական ղեկավարությունը հրաման է ստացել մինչև օգոստոսի վերջ ամբողջությամբ գրավել Դոնեցկի շրջանը։ Վաղը օգոստոսի վերջին օրն է, և Դոնբասում ծածանվում է ուկրաինական դրոշը,- իր ամենօրյա տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել 56-րդ և 110-րդ, ինչպես նաև 53-րդ և 93-րդ բրիգադներին։

«Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր մարդու, ով այսպես է կանգնում, պաշտպանում է իր դիրքերը, կրճատում է օկուպանտների տեխնիկան, նյութատեխնիկական ապահովումը, ռազմական նյութերը»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը դիմել է նաև Ղրիմի բնակիչներին և հորդորել հեռու մնալ ռազմական օբյեկտներից։ Զելենսկին խնդրում է բնակչությանը՝ հատուկ ծառայություններին տեղեկատվություն տրամադրել օկուպանտների մասին, որպեսզի Ղրիմն ավելի շուտ ազատագրվի։ Զելենսկին ասում է, որ ռուսները՝ օկուպացված Ղրիմից մինչև Խարկովի մարզ, չեն ունենա մեկ անվտանգ բազա, մեկ խաղաղ վայր։

Նմանատիպ