Վլադիմիր Զելենսկի. Աշխարհը չէր ցանկանում տեսնել Ղրիմի օկուպացիան, Վրաստանի դեմ պատերազմը, ոչ էլ՝ Մերձդնեստրի գրավումը
Աշխարհը տեսավ, բայց չէր ցանկանում տեսնել, և Ղրիմի օկուպացիան, և Վրաստանի դեմ պատերազմը, և Մոլդովայից ողջ Մերձդնեստրը գրավելը, թե ինչպես էր Ռուսաստանը հիմքեր ստեղծում այլ հակամարտությունների համար, իր սահմանների մոտ, ինչպես պետք է վերջ տանք սրան,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը կոչ է արել Անվտանգության խորհրդի անդամներին ներկայանալ տրիբունալ և դատապարտել Ռուսաստանի զինված ուժերի անդամներին, ովքեր հրաման են տվել հարձակումներ իրականացնել Ուկրաինայում, ինչպես դա արեց Նյուրնբերգի դատավարության ժամանակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: