Վլադիմիր Պուտինի և Օլաֆ Շոլցի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ռուսաստանի նախագահը Գերմանիայի կանցլերի և Իտալիայի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ուկրաինական ճգնաժամը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վլադիմիր Պուտինն ու Օլաֆ Շոլցը մտքեր են փոխանակել Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների շուրջ։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Շոլցն ու Պուտինը քննարկել են նաև պատերազմական գոտիներից, հատկապես Մարիուպոլից խաղաղ բնակիչների անվտանգ տարհանման ապահովմանն առնչվող հարցեր։
Միաժամանակ, լրատվամիջոցները, հիմնվելով ՌԴ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վրա, գրում են, որ Պուտինը Շոլցին տեղեկացրել է գազի գինը ռուբլով վճարելու որոշման մասին։
«Փոխհատուցման կարգի փոփոխությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ խախտելով միջազգային իրավունքը՝ Ռուսաստանի Բանկի արժութային պահուստները սառեցվել են ԵՄ անդամ երկրների կողմից»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ, որը տարածել է ՏԱՍՍ-ը։
Մինչդեռ իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի վարչապետ Մարիո Դրագի և ՌԴ նախագահի միջև մեկժամյա հեռախոսազրույց է կայացել։