Հայաստանի վարչապետ, Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացել է հեռախոսազրույց: Այս մասին տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը և Պուտինը զրուցել են Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման կարևորության և հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի մասին:
Նոյեմբերի 9-ին, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները պայմանագիր են ստորագրել, Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: