Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ճանապարհել է Հայաստանի վարչապետին
Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ճանապարհել է Հայաստանի վարչապետին

Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայ գործընկերոջը՝ Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ճանապարհել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Հայաստանի Հանրապետության վարչապետը կառավարական պատվիրակության հետ դեկտեմբերի 20-ին այցելել էր Վրաստան։

Աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի և Հայաստանի վարչապետների նախագահությամբ տեղի է ունեցել միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ, իսկ մինչ հանդիպումը երկու երկրների վարչապետներն անցկացրել են դեմ առ դեմ հանդիպում։