Վլադիմիր Պուտինի ելույթը «Լուժնիկի» մարզադաշտում ընդհատվել է, իսկ հեռարձակումը շարունակվել է ռուս երգչի երաժշտական ​​համարով

18:37, 18.03.2022

Մոսկվայում՝ «Լուժնիկի» մարզադաշտում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի ժամանակ ռուսական հեռուստատեսության և «Youtube» ալիքներով ուղերձը դադարեցվել է, իսկ հեռարձակումը շարունակվել է ռուս երգչի երաժշտական ​​համարով։

Այս փաստն ավելի ուշ ռուս լրագրողները այս դեպքը բացատրեցին համացանցի տեխնիկական խնդրով։

Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես մեկնաբանեց: Ինչպես լրագրողներին ասել է Պեսկովը, միջադեպը տեղի է ունեցել սերվերի տեխնիկական անսարքության պատճառով։

«Լուժնիկի» մարզադաշտում կայացել է համերգ, որը, ըստ ռուսական գործակալությունների, նվիրված է եղել «Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու» ութերորդ տարուն։

Մարզադաշտում ելույթ են ունեցել ռուս դերասաններ, երգիչներ, մարզիկներ։

Նմանատիպ