Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին հանդիպելու է Նիկոլ Փաշինյանի հետ. Դիմիտրի Պեսկով
Ռուսաստանի նախագահի քարտուղար Դիմիտրի Պեսկովի խոսքով, Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին, Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու է քաղաքական մի քանի առաջնորդների, այդ թվում Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Երկուշաբթի անցկացվելու է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, նախագահ Պուտինը հանդիպելու է Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Լուկաշենկոյին և Նազարբաևին: Բավականին ծանրաբեռնված օրակարգ է»,- հայտարարել է Դիմիտրի Պեսկովը:
Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովն անցկացվելու է Սոչիում, մայիսի 14-ին: