Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ Ռուսաստանը պատասխան կտա երկրի նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի վերջին հարձակումներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ Ռուսաստանը պատասխան կտա երկրի նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի վերջին հարձակումներին։ Այս մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել է «Բիզնես Ռուսաստան» ֆորումում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարձակումները գործարաններին էական վնաս չեն հասցրել։ Պուտինի նշմամբ՝ առաջին քայլն այս անգամ էլ կատարել է Ուկրաինան, և հենց Մոսկվան սկսում է պատասխան քայլեր ձեռնարկել, նրանք օգնության համար դարձյալ դիմում են իրենց հովանավորներին։
«Երբ մենք սկսում ենք պատասխանել, ուկրաինացիներն անմիջապես խնդրում են իրենց հովանավորներին ազդեցություն ունենալ և կանգնեցնել մեզ։ Այդպես եղավ նաև էներգետիկ օբյեկտների դեպքում, որոնց վրա նրանք դեռ շարունակում են գրոհել։ Երեկ նրանք փորձեցին հարվածել որոշ վերամշակման գործարանների։ Նրանք հարվածեցին դրանցից մի քանիսին։ Արտառոց ոչինչ չկա։ Չնայած դրան՝ նրանք շարունակում են։ Նրանք կատարեցին առաջին քայլը, մենք սկսեցինք պատասխանել՝ հարվածելով էներգետիկ օբյեկտներին, ինչի մասին հիմա աղաղակում են։ Այս քայլը կատարելուց առաջ նրանք պետք է լավ մտածեին հետևանքների մասին», — հայտարարել է Պուտինը։