Տեղահանված անձանց դրամական փոխհատուցման ծրագրի դիմումները կընդունվեն հոկտեմբերի 19-ից

11:35, 16.10.2026
Տեղահանվածների դրամական փոխհատուցմամբ ապահովման ծրագրին ընդգրկվելու ցանկություն ունեցողների համար հայտերի ընդունումը կսկսվի հոկտեմբերի 19-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ։ Տեղեկությունը տարածում է առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ տեղահանված անձանց հայտերը կընդունվեն հանրապետության ողջ տարածքում գործող Արդարադատության տներում (Justic House):
Նրանց տեղեկացմամբ՝ նոր ծրագրում ընդգրկվելը լիովին կամավոր է, և դրան կարող են մասնակցել տեղահանված բոլոր այն ընտանիքները, որոնք պետությունից բնակելի տարածք կամ համապատասխան փոխհատուցում չեն ստացել։
«Դրամական փոխհատուցումը կտրամադրվի հայտերի ներկայացման հերթականության համապատասխան, և դրա չափը ընտանիքի յուրաքանչյուր տեղահանված անդամի համար կկազմի 10 000 լարի։
Նշված ծրագրի համար ընթացիկ տարվա բյուջեում արդեն հատկացվել է 58 միլիոն լարի, իսկ առաջիկա տարիներին այն էլ ավելի կավելանա։
Տեղահանվածների գործակալությունում կայացած հանձնաժողովի նիստում օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Գիորգի Ցագարեիշվիլին և Տեղահանվածների գործակալության տնօրեն Դավիթ Կայկացիշվիլին քննարկել են ծրագրի իրականացման ընթացակարգային մասը։
Հայտը լրացնելիս տեղում պետք է ներկա գտնվեն ընտանիքի բոլոր չափահաս անդամները։ Հայտերն ստանալուց հետո Տեղահանվածների գործակալության համապատասխան ծառայությունը մուտքագրված փաստաթղթերը կմշակի ըստ հերթականության։ Դրամական փոխհատուցմամբ բավարարված ընտանիքների քանակը կորոշվի բյուջետային ռեսուրսների համապատասխան։
Կարևոր է, որ ակտիվ ռեժիմով շարունակվում են ժամանակակից չափանիշներին համապատասխանող բնակելի համալիրների շինարարությունը և «Տուն գյուղում» գնման ծրագիրը։ Դրամական փոխհատուցումը կտրամադրվի զուգահեռ ռեժիմով և չի խոչընդոտի գործող, հաջողված ծրագրերի ընթացքին», — նշված է նախարարության տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ