Իրավապահները ձերբակալել են Ինտերպոլի կարմիր շրջաբերականով որոնվող օտարերկրյա քաղաքացու

10:47, 16.10.2026
Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Աջարիայի գլխավոր վարչության աշխատակիցները, համատեղ անցկացված միջոցառման արդյունքում, ձերբակալել են Ինտերպոլի կարմիր շրջաբերականով որոնվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացու։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածը, Թուրքիայի իրավապահ մարմինների պահանջի հիման վրա, որոնվում էր թմրամիջոցների ապօրինի առևտրի կամ մատակարարման-իրացման մեղադրանքով։
Իրավապահները, իրականացված քննչական գործողությունների արդյունքում, որոնվող անձին ձերբակալել են Բաթումիում։
Ներկայումս ձերբակալվածի նկատմամբ ընթանում են օրենքով նախատեսված արտահանձնման (էքստրադիցիոն) ընթացակարգեր։

Նմանատիպ