Դոնալդ Թրամփ. Իրանի պատերազմը շուտով կավարտվի, և նավթի գները կնվազեն, նավթն հիմա ավելի էժան է, քան Բայդենի և Օբամայի օրոք էր, ամենակարևորը՝ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա

10:13, 16.10.2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի, և նավթի գինը կնվազի։
Թրամփը «Newsmax»-ին տված հարցազրույցում նշել է, որ նավթի գինն այժմ զգալիորեն ավելի ցածր է, քան իր նախորդների՝ Ջո Բայդենի և Բարաք Օբամայի օրոք էր։
Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ն անցյալ տարի չռմբակոծեր Իրանը, այսօր Թեհրանը միջուկային զենք կունենար։
«Իրանի պատերազմը շատ շուտով կավարտվի։ Գիտեք, նրանք մեզ հետ բանակցություններ են վարում, բայց այսպես թե այնպես, պատերազմը շատ շուտով կավարտվի, և նավթի գները կնվազեն։ Նավթն այժմ ավելի էժան է, քան Բայդենի օրոք էր։ Ո՛չ։ Այն այժմ ավելի էժան է, քան Բարաք Հուսեյն Օբամայի օրոք էր։ Տեսե՞լ եք նավթի գներն նրանց օրոք։ Շատ բարձր էին։ Նրանք չունեին համոզմունք։ Ամենակարևորն այն է, որ Իրանը մեր օրոք երբեք միջուկային զենք չի ունենա։ Նրանց օրոք նրանք շտապում էին միջուկային զենք ստեղծել։ Մեկ տարի առաջ եթե մենք չռմբակոծեինք Իրանը, նրանք հիմա կունենային միջուկային զենք», — հայտարարել է Թրամփը։

Նմանատիպ