ԱՄՆ-ում դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է երեք աշակերտ և մեկ ուսուցիչ

10:31, 16.10.2026
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Բենդ քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երեք աշակերտ և մեկ ուսուցիչ։
Բացի այդ, յոթ տարեկան դեռահասը և 54-ամյա ուսուցիչը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողը 16 տարեկան դեռահաս է։ Նրանց իսկ տեղեկացմամբ՝ հարձակվողի ոչնչացումն իրականացրել է տեղի զինված քաղաքացին։
Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը, ում ինքնությունը դեռևս անհայտ է, բռնությամբ Ներխուժել է Բենդ քաղաքի Սիլվեր Ռեյլ տարրական դպրոց և կրակ բացել։
Հարձակման շարժառիթը դեռևս անհայտ է։

Նմանատիպ