Վլադիմիր Պուտինը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի էր լուծել նաև խաղաղ ճանապարհով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի էր լուծել նաև խաղաղ ճանապարհով:

«Ռուսաստանն ամեն բան անում է, որպեսզի Հարավային Կովկասում հակամարտությունը կարգավորվի և որքան հնարավոր է արագ, որպեսզի պահպանենք մարդկանց կյանքերը, ովքեր կանգնած են միմյանց դեմ, ցավոք, միմյանց կրկին տեսնում են ավտոմատների թիրախներից, նպատակին հասնելու համար միմյանց դեմ կիրառում են զենք, որին հասնել, իմ խորը համոզմամբ, հնարավոր էր նաև խաղաղ բանակցության գործընթացով»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Բացի այդ, Ռուսաստանի նախագահը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով, մշտական կապի մեջ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Հայաստանի կառավարության հետ: