Վլադիմիր Պուտինը ասում է, որ Չեչնիայով դեպի Վրաստան ճանապարհի շինարարությունը չի մտնում Ռուսաստանի տրանսպորտի նախարարության նախագծերում

15:11, 19.12.2019

Վլադիմիր Պուտինը ասում է, որ Չեչնիայով դեպի Վրաստան ճանապարհի շինարարությունը չի մտնում Ռուսաստանի տրանսպորտի նախարարության նախագծերում:

Նշված ճանապարհի շինարարության մասին Պուտինին հարցրել են այսօրվա ասուլիսի ժամանակ:

«Խոսակցություններ կան Չեչնիայի տարածքով Վրաստան ճանապարհ կառուցելու մասին: Դա կլուծի ռազմավարական խնդիրները: Ի՞նչ եք մտածում այդ մասին և որքանո՞վ եք դա համարում ձեռնտու Ռուսաստանի և Վրաստանի համար»,- հարցրել է լրագրողը Պուտինին:

Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, ճանապարհի շինարարությունը լավ գաղափար է և հնարավոր է իրականացվել:

«Վրաստանի հետ հաղորդակցական խնդիրներ իսկապես ունենք, հատկապես ձմռանը, երբ ամեն ինչ ծածկված է ձյունով: Այն ինչ դուք ասացիք լավ գաղափար է, սակայն այն չի մտնում տրանսպորտի նախարարության գործնական նախագծերի մեջ: Սակայն կրկնում եմ, որ այս գաղափարը հայտնի է իրագործելի»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նմանատիպ