Վլադիմիր Պուտին. Եթե երբևէ հանդիպում լինի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, վստահ եմ, որ մենք խոսելու բան կունենանք
Եթե երբևէ հանդիպում լինի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, վստահ եմ, որ մենք խոսելու բան կունենանք,- ամենամյա ասուլիսում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ ինքը պատրաստ է բանակցությունների համար ցանկացած պահի հանդիպել Դոնալդ Թրամփի հետ։
«NBC»-ի լրագրող Քիր Սիմոնսը Պուտինին հարց է ուղղել:
«Ի՞նչ կարող եմ առաջարկել նորընտիր նախագահ Թրամփին, երբ մենք հանդիպենք։ Նախ՝ չգիտեմ, թե երբ կհանդիպենք, քանի որ նա այդ մասին ոչինչ չի ասում։ Ես նրա հետ չեմ խոսել ավելի քան չորս տարի, և ես բաց եմ դրա համար, իհարկե, ցանկացած ժամանակ, և ես բաց կլինեմ հանդիպել նրա հետ, եթե նա դա ցանկանա: Դուք և այն մարդիկ, ում վճարում են ԱՄՆ-ում, շատ եք ցանկանում թուլացնել Ռուսաստանը։ Ես այլ տեսակետ ունեմ: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը շատ ավելի ուժեղ է դարձել վերջին երկու-երեք տարում։ Ինչո՞ւ: Որովհետև մենք դառնում ենք իսկապես ինքնիշխան երկիր։ Մենք այլևս ոչ մեկից կախված չենք: Քաղաքականությունը փոխզիջումների արվեստ է, և մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք և՛ բանակցությունների, և՛ փոխզիջումների։ Պարզապես հակառակ կողմը, բառիս բուն ու փոխաբերական իմաստով, հրաժարվել է բանակցել։ Եվ մենք միշտ պատրաստ ենք դրան։ Այդ բանակցությունների արդյունքը միշտ փոխզիջում է»,- ասել է Վլադիմիր Պուտինը։