Վլադիմիր Մեդինսկի. Մենք շարունակում ենք խորհրդակցությունները ուկրաինական կողմի հետ, հուսով եմ՝ մի քանի ժամից բանակցությունների արդյունքների մասին հայտարարություն կանենք
Վլադիմիր Մեդինսկի. Մենք շարունակում ենք խորհրդակցությունները ուկրաինական կողմի հետ, հուսով եմ՝ մի քանի ժամից բանակցությունների արդյունքների մասին հայտարարություն կանենք

Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ ուկրաինական կողմի հետ խորհրդակցությունները շարունակվում են, և ինքը հույս ունի մի քանի ժամից հայտարարություն անել բանակցությունների արդյունքների վերաբերյալ։

«Այսօր ժամը 09:30-ից մենք կշարունակենք խորհրդակցությունները ուկրաինական կողմի հետ։ Հուսով եմ, որ մի քանի ժամից մենք հայտարարություն կանենք բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Առայժմ կարող եմ ասել, որ մենք բողոքել ենք այն տեսանյութերի դեմ, որտեղ երեւում էր գերի ընկած ռուս զինվորներին վիրավորելը։ Այս բողոքն ընդունվեց ուկրաինական կողմի կողմից, նրանք խոստացան խիստ միջոցներ ձեռնարկել, առաջին հերթին ձերբակալել նրանց, ովքեր տարածում են այդ ռազմական հանցագործությունները»,- ասել է Վլադիմիր Մեդինսկին։

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Դոլմաբահչե պալատում բանակցություններ են ընթանում Ուկրաինայի և Ռուսաստանի պաշտոնական պատվիրակությունների միջև։