Վլադիմեր Պոզներն ու իր հյուրերը հյուրանոցը լքել են ոստիկանության օգնությամբ

Ռուս լրագրող Վլադիմիր Պոզներն ու նրա հյուրերը «Վինոտել» հյուրանոցը լքել են ոստիկանության օգնությամբ: Պոզներն ու նրա հյուրերը տարածքը լքել են ավտոբուսով:

Տեղում առճակատում է տեղի ունեցել ակտիվիստների և իրավապահների միջև: Ակտիվիստները գոռոցներով ու սուլոցներով են ճանապարհել հյուրանոցի հյուրերին:

Ակտիվիստներն ու ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հավաքվել էին «Վինոտել» հյուրանոցի մոտ: Նրանք բողոքում են ռուս լրագրող, Վլադիմիր Պոզների Վրաստան ժամանելու դեմ, ասելով, որ Պոզներն ու նրա հյուրերը խախտել են տեղաշարժման սահմանափակումները:

Բացի այդ, ներքին գործերի նախարարությունում ասում են, որ Վլադիմիր Պոզները Միացյալ Նահանգների քաղաքացի է, և նա չի խախտել օկուպացիայի մասին օրենքը:

Հյուրանոցը, որտեղ գտնվում էին Վլադիմեր Պոզներն ու նրա հյուրերը, աշխատանքի տեսչությունը տուգանել է 10 000 լարիով: