ՆԳ նախարարությունը մեկուսացման և կարանտինի կարգը խախտելու համար, տուգանել է Վլադիմեր Պոզներին ու նրան ուղեկցող 31 անձի
ՆԳ նախարարությունը մեկուսացման և կարանտինի կարգը խախտելու համար, տուգանել է Վլադիմեր Պոզներին ու նրան ուղեկցող 31 անձի

Մեկուսացման ու կարանտինի կանոնները խախտելու համար տուգանվել է «Վինոտել» հյուրանոցում երեկ գտնվող  32 անձ,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունից:

Ինչպես նշում են ՆԳ նախարարությունում, Վրաստան ժամանած 41 անձից իննը չի խախտել կանոնները:

«Պարեկային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, մեկուսացման և կարանտինի կարգը խախտելու փաստով, Վրաստանի քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, տուգանել են 32 անձի: Երկիր մուտք գործած 41 մարդուց իննը չի խախտել մեկուսացման և կարանտինի կանոնները: Երեկ ուշ երեկոյան տուգանվել է նաև «Վինոտել» հյուրանոցը, – հայտարարում է ՆԳ նախարարությունում:

Լրագրող Վլադիմեր Պոզները, հյուրերի հետ միասին իր ծննդյան օրը նշելու նպատակով, Վրաստան էր ժամանել մարտի 31-ին: Ակտիվիստներն ու ընդդիմության առաջնորդները, երեկ սկզբում հավաքվել էին «Վինոտել» հյուրանոցի մոտ, որտեղ լրագրողը ընթրում էր իր շրջապատի հետ միասին, ընդդիմության կողմնակիցները պնդում էին, որ Պոզներն ու իր հյուրերը խախտել են տեղաշարժման սահմանափակումները: Աշխատանքի տեսչության կողմից «Վինոտել» հյուրանոցը տուգանվել է 10 000 լարիով:

Հյուրերը «Վինոտելից» հեռացան ոստիկանության օգնությամբ: Ցույցը շարունակվեց «Ռումս» հյուրանոցի մոտ, որտեղ բնակվում էր լրագրողը: Ընդդիմության կողմնակիցները ձվեր են նետել հյուրանոցի ուղղությամբ:

Վլադիմեր Պոզներն ու նրա հյուրերը Վրաստանից հեռացել են վաղ առավոտյան: Ակտիվիստները լրագրողին ու նրա հյուրերին «Ռումս» հյուրանիցից օդանավակայան ճանապարհեցին գոռոցներով ու ձվեր նետելով: Ինչպես Պոզներն հայտարարել է «ՌԻԱ նովոստիի» հետ զրույցում, նա նախատեսում էր վերադառնալ ապրիլի 3-ին, բայց զարգացած իրադարձությունների պատճառով շուտ հեռացավ երկրից: