Վլադիմեր Պոզներն ու նրա հյուրերը հեռացան Վրաստանից
Վլադիմեր Պոզներն ու նրա հյուրերը հեռացան Վրաստանից

Ռուս լրագրող, Վլադիմեր Պոզներն ու նրա հյուրերը հեռացել են Վրաստանից: Լրագրողին ու նրա շրջապատին տեղափոխող ինքնաթիռն արդեն թռել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանից:

Օդանավակայանում կենտրոնացված էին իրավապահները: Տեղում էին նաև ակտիվիստները, ովքեր բողոքում էին  Պոզների ու նրա հյուրերի երկիր ժամանելու դեմ:

Լրագրող Վլադիմեր Պոզները, հյուրերի հետ միասին իր ծննդյան օրը նշելու նպատակով, Վրաստան էր ժամանել մարտի 31-ին: Ինչպես Պոզներն հայտարարել է «ՌԻԱ նովոստիի» հետ զրույցում, նա նախատեսում էր վերադառնալ ապրիլի 3-ին, բայց զարգացած իրադարձությունների պատճառով շուտ հեռացավ երկրից:

Ակտիվիստներն ու ընդդիմության առաջնորդները, երեկ սկզբում հավաքվել էին «Վինոտել» հյուրանոցի մոտ, որտեղ լրագրողը ընթրում էր իր շրջապատի հետ միասին, ընդդիմության կողմնակիցները պնդում էին, որ Պոզներն ու իր հյուրերը խախտել են տեղաշարժման սահմանափակումները: Աշխատանքի տեսչության կողմից «Վինոտել» հյուրանոցը տուգանվել է 10 000 լարիով:

Հյուրերը «Վինոտելից» հեռացան ոստիկանության օգնությամբ: Ցույցը շարունակվեց «Ռումս» հյուրանոցի մոտ, որտեղ բնակվում էր լրագրողը: Ընդդիմության կողմնակիցները ձվեր են նետել հյուրանոցի ուղղությամբ:

Ակտիվիստները լրագրողին ու նրա հյուրերին «Ռումս» հյուրանիցից օդանավակայան ճանապարհեցին գոռոցներով ու ձվեր նետելով: