Եվրոպայից ռեադմիսիայի գումարը հնարավոր է վճարի անձամբ հետ վերադարձվող անձը
Վրաստանի կառավարությունը վիզայի ազատականացման առնչությամբ մարտահրավերները հաղթահարելու նպատակով նախատեսում է խստացնել նորմերը,- այս թեմայով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր անցկացրել է արտակարգ հանդիպում, որին մասնակցում էին փոխվարչապետներ արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն և պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախտանգ Գոմելաուրին:
Հանդիպմանը քննարկել են այն քայլերը, որոնք կարվեն մոտ ապագայում, որպեսզի Եվրամիությունում ապաստան փնտրողների թիվը չավելանա և դա չդառնա վիզայի ազատականացման խոչընդոտների պատճառ:
Խոսքը վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, որոնց արդյունքում, կգործարկվեն մի շարք սկզբունքային նորմեր, այդ թվում այնպիսի, ինչպիսին է օրինակ հետդարձի ծախսը անձամբ հետ վերադարձված անձին վճարման պատասխանատվության ենթարկումը, ազգի փոփոխության մասին մասին գործընթացների խստացումը:
Ինչպես նաև, երկրի մասշտաբով կանցկացվի ակտիվ տեղեկատվական քարոզարշավ, որը բնակչությանը կփոխանցի մանրամասն տեղեկություն, թե ինչ ռիսկերի հետ կարող է կապված լինել իրենց կողմից Շենգեն գոտում անայցագրային ռեժիմի կանոնների խախտումը և ինչ հետևանքներ կունենա դա ֆինանսական տեսանկյունից:
Տեղեկությունը տարածում է կառավարության վարչության մամլո ծառայությունը: