Վիկտոր Օրբանի հայտարարությամբ, Ուկրաինան պահանջում է ռուսական էներգետիկայի նկատմամբ սահմանել էմբարգո, ինչը նշանակում է կասեցնել Հունգարիայի տնտեսությունը

19:30, 27.03.2022

Հունգարիայի վարչապետն ասում է, որ Ուկրաինան պահանջում է ռուսական էներգետիկայի վրա հաստատել էմբարգո, ինչը նշանակում է Հունգարիայի տնտեսության կասեցում։

Նման հայտարարություն հունգարական լրատվամիջոցներին տված հարցազրույցում արել է Վիկտոր Օրբանը:

Նրա խոսքով, Ավստրիան և Գերմանիան նույնպես հավատում են, որ եթե ռուսական գազի և նավթի մատակարարումները Եվրոպա դադարեցվեն, տնտեսությունը կանգ կառնի:

Օրբանի խոսքով՝ ուկրաինացիները Հունգարիային խնդրում են հրաժարվել ռուսական նավթից, որին բաժին է ընկնում հունգարական նավթի 61%-ը։ Նրա խոսքով, եթե Հունգարիան էմբարգո կիրառի ռուսական գազի վրա, ապա Հունգարիայի կողմից սպառվող բնական գազի 85%-ը կվերանա։

«Եթե բնական գազ ու նավթ չլինի, ապա Հունգարիայի տնտեսությունը կկանգնի։ Գործարանները կփակվեն, զանգվածային գործազրկություն կլինի: Այն, ինչ պահանջում են ուկրաինացիները, լիովին կկանգնեցնի Հունգարիայի տնտեսությունը: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք ուկրաինացիներին, քանի որ նրանք հարձակման են ենթարկվել, բայց դուք չեք կարող որևէ մեկին խնդրել, որ մեռնի ձեզ համար», – ասել է Օրբանը։

Նմանատիպ