Վիեննայում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի
Վիեննայում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Այս մասին տեղեկությունը տարածում է «Գարդիանը»:
Լրատվամիջոցի հաղորդմամբ, զոհվել են երեք քաղաքացիական անձ և մեկ հարձակվողը:
Վերջին տվյալներով, վիրավորվել է 15 մարդ: Նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Վիեննայում հատուկ գործողությունը ընթանում է նաև այս րոպեներին: Իրավապահները որոնում են մեկ հարձակվողի: Զուգահեռաբար երկրում խստացվել են անվտանգության միջոցառումները:
Վիեննայում հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին, տեղական ժամանակով 20:00-ին: Ոստիկանության տվյալներով, զինված անձը կրակ է բացել վեց տարբեր վայրերում, այդ թվում սինագոգային հարակից տարածքում: Զոհվել է երեք մարդ, 15-ը վիրավորվել է: Ավստրիայի կառավարությունը կատարվածը համարում է ահաբեկչական գործողություն: ՆԳՆ-ն տվյալներով, հարձակվողներից մեկը սպանվել է, մեկը որոնվում է: Իրավապահները Վիեննայի բնակիչներին հորդորում են մնալ տանը: