Viber հավելվածի տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունները կտրամադրվեն Վրաստանից
Viber հավելվածի տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունները կտրամադրվեն Վրաստանից

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այս տարվա ապրիլի 8-ին Վրաստանում գրանցված Viber GA ՍՊԸ-ին շնորհվել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում միջազգային ընկերության կարգավիճակ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի ֆինանսների նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ ձեռնարկության 100%-ի սեփականատերն է Լյուքսեմբուրգում գրանցված Viber Media Sàrl LLC ընկերությունը։

«Viber GA ՍՊԸ-ն մտադիր է իր հիմնադիր «Viber Media Sàrl LLC»-ին տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայություններ՝ Viber հավելվածի հետագա գործունեության և զարգացման նպատակով։ Ընկերությունը նախատեսում է մինչև 2022 թվականի վերջ վարձել մինչև 50 աշխատակից՝ iOS և Android մշակողների, ինչպես նաև որակի ապահովման անձնակազմի և ներքին իներֆեյսի (JAVA) մշակողների։

«Viber GA»-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝ ծրագրային ապահովման հրատարակում, համակարգչային ծրագրավորում, խորհրդատվական և հարակից գործունեություն, համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում խորհրդատվական գործունեություն:

Որպեսզի վրացական ձեռնարկությանը միջազգային ընկերության կարգավիճակ շնորհվի. այն պետք է ունենա թույլատրված գործունեության առնվազն երկու տարվա փորձ, կարող է լինել Վրաստանում ոչ ռեզիդենտ ձեռնարկության ներկայացուցիչ, եթե այդ ոչ ռեզիդենտ ձեռնարկությունն ունի թույլատրված գործունեության առնվազն երկու տարվա փորձ»,- նշված է Ֆինանսների նախարարության տեղեկատվության մեջ։