Վերջին տվյալներով՝ Խարկովում հանրակացարանի վրա ռուսական զինուժի հրթիռակոծության հետևանքով զոհվել է յոթ մարդ

10:22, 18.08.2022

Վերջին տվյալներով՝ Խարկովի հանրակացարանի վրա ռուսական ուժերի կողմից իրականացված հրթիռակոծության հետեւանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ 17-ը։ Օկուպանտները ուշ գիշեր հարձակում են սկսել քաղաքի Սալտովկի թաղամասում։ Տեղեկությունը հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի վրա։

Բացի այդ, ռուս զինվորականները լուսադեմին ռմբակոծել են Խարկովի մի քանի այլ թաղամասեր։ Սլոբոդա թաղամասում մեկ մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել։ Տուժածներից երկուսը երեխաներ են։ Խարկովի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հանրակացարանի շենքը կրկին ռմբակոծվել է։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ օգոստոսի 18-ի առավոտից ռուս օկուպանտները հինգ հրթիռային հարված են հասցրել Խարկովին։

Նմանատիպ