Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 82 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 82 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է Հիվանդությունների վերահսկման ազգայինն կենտրոնի կայքում:
Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 057 մարդ։
Վերջին 24 ժամում Վրաստանում «Կովիդ 19» է հաստատվել 1 820 անձի մոտ, ապաքինվել է 6 017 հիվանդ։
Երեկ, նոյեմբերի 14-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 700 դեպք, ապաքինվել է 5 277 վարակված, մահացել է 81 մարդ: