Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 26 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 26 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 26 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 9 332 մարդ։

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 4 837 անձի մոտ, ապաքինվել է 1 586 հիվանդ։

Երեկ, հոկտեմբերի 12-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 775 դեպք, ապաքինվել է 1 623 վարակված, մահացել է 37 մարդ: