Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8746 նոր դեպք
Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8746 նոր դեպք, մահացել է 92 մարդ: Լրատվությունն այս մասին տարածում է ռուսական մամուլը:
Ամենաբարդ վիճակը կրկին մայրաքաղաքում է, անցած 24 ժամվա ընթացքում Մոսկվայում գրանցվել է վարակման 2560 դեպք:
Նոր կորոնավիրուսի տարածումից առ այսօր Ռուսաստանում վարակվել է 352 427 մարդ, այստեղից բուժվել է 118 հազար քաղաքացի, մահացել է 3633 մարդ: