Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 5236 դեպք, մահվան՝ 57
Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5236 նոր դեպք իսկ 57 հիվանդ մահացել է:
Պաշտոնական տվյալներով, երկրում հաստատվել է 58000 դեպք: Մահացությունների ընդհանուր թիվը հասել է 513-ի:
Վերջին մեկ օրվա ընթացքում Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է 28 անձ: Մայրաքաղաքում մահացածների թիվը հասել է 260-ի:
Կորոնավիրուսից բուժվել է 4 420 անձ: