Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 41 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 41 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 41 պացիենտ:

Այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիճինավան հայտարարել է, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Ցավոք, վերջին 24 ժամում ունենք կորոնավիրուսից մահվան 41 նոր դեպք: Համավարակի տարածումից ի վեր, Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 2 418-ի»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:

Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 4 769 թեստ, արդյունքում արձանագրվել է վարակման 538 նոր դեպք, ապաքինվել է 2 766 անձ: