Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 34 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 910:
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է «Կովիդ 19»-ի 4 827 նոր դեպք, ապաքինվել է 1 895 մարդ:
Երեկ, օգոստոսի 2-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 655 դեպք, ապաքինվել է 2 286 պացիենտ, մահացել է 23 մարդ: