Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 25 պացիենտ:
Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:
Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր քանակը հասել է 3 096-ի: Այսօր արձանագրվել է «կովիդ 19»-ի 1 006 նոր դեպք, ապաքինվել է 1 050 պացիենտ:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում կորոնավիրուսից մահացել էր 16 պացիենտ: