Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 25 նոր դեպք:
Համավարակի տարածումից ի վեր, Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 2 377-ի:
Բացի այդ, կառավարության վարչակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 8 394 թեստ, այդ թվում ՝ 3 993 հետազոպտություն կատարվել է հակագենի թեստով և 4 401-ը՝ PCR թեստով:
Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 1 097 նոր դեպք, իսկ երկրում «կովիդ 19»-ի տարածումից առ այսօր գրանցված է 221 605 դեպք:
Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 3 208 անձ, արդյունքում ապաքինվածների թիվը հասել է 203 547-ի: