Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 910:
Վերջին 24 ժամում «կովիդ 19» հաստատվել է 504 մարդու մոտ, ապաքինվել է 1 201 պացիենտ:
Երեկ, հունիսի 5-ին Վրաստամում կորոնավիրուս էր հաստատվել 832 մարդու մոտ, ապաքինվել է 624 պացիենտ, մահացել էր 17 վարակված: