Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:
Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 363:
Այսօր արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 165 նոր դեպք, ապաքինվել է 639 պացիենտ: