Վերջին 24 ժամում Ռուսաստանում «կովիդ 19» է հաստատվել 21 127 մարդու մոտ
Վերջին 24 ժամում Ռուսաստանում «կովիդ 19» է հաստատվել 21 127 մարդու մոտ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի օպերատիվ շտաբի տվյալներին:
Համաճարակի տարածումից ի վեր, երկրում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 3 719 400 դեպք: Ըստ Ռուսաստանի կորոնավիրուսի դեմ պայքարի գործառնական շտաբի, արդեն վեցերրորդ օրն է, ինչ օրական նոր դեպքերի թիվը չի գերազանցում 22 000-ը:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում Ռուսաստանում «կովիդ 19»-ից մահացել է 491 մարդ: Համավարակի մեկնարկից ի վեր երկրում վարակից ընդհանուր առմամբ մահացել է 69 462 մարդ:
Մինչ օրս, Ռուսաստանում վարակից բուժվել է 3 131 760 մարդ: