Վերջին 24 ժամում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 5 488 մարդ, մահացել է 119 պացիենտ
Վերջին 24 ժամում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 5 488 մարդ, մահացել է 119 պացիենտ:
Համապատասխան տվյալները հրապարակվել են կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում:
Պաշտոնական վիճակագրությամբ, սեպտեմբերի 12-ի տվյալներով, համավարակի սկզբից ի վեր, երկրում հաստատված է կորոնավիրուսի ավելի քան մեկ միլիոն 57 հազար դեպք, այստեղից ապաքինվել է 873 535 պացիենտ, մահացել է 18 484 մարդ: