Վերջին 24 ժամում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8779 նոր դեպք, մահացել է 174 մարդ
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է կես միլիոնը:
«Ռիա նովոստիի» հաղորդմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է վարակման 8779 նոր դեպք, մահացել է 174 մարդ:
Ընդհանուր առմամբ վարակի տարածումից առ այսօր, Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 502 436 դեպք, մահացել է 6532 մարդ:
երկրում ապաքինված անձանց թիվը կազմում է 261 000: