Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6 215 դեպք, մահացել է 160 պացիենտ
Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6 215 դեպք, մահացել է 160 պացիենտ

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում «կովիդ 19» է հաստատվել  6 215 մարդու մոտ: Համավարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսային վարակը հաստատվել է 1 115 810 մարդու մոտ:

«Կովիդ 19»-ը մեկ գիշերվա ընթացքում խլել է 160 մարդու կյանք: Սա հուլիսի 31-ից հետո ամենաբարձր ցուցանիշն է:

Ընդհանուր առմամբ Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 19 649 մարդ: