Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 363 նոր դեպք, մահացել է 128 մարդ
Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5363 նոր դեպք:
Ռուսաստանի, կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տեղեկությամբ, օգոստոսի 3-ից հետո սա ամենաբարձր ցուցանիշն է:
Ռուսական մամուլի տեղեկությամբ, վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից մահացել է 128 մարդ, ապաքինվել է 5915 պացիենտ:
Պաշտոնական վիճակագրությամբ, համավարակի սկզբից ի վեր երկրում արձանագրված է վարակման 1 046 370 դեպք: «Կովիդ 19»-ից մահացել է 18 263 պացիենտ: