Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 15 982 նոր դեպք, մահացել է 179 պացիենտ
Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 15 982 նոր դեպք, մահացել է 179 պացիենտ:
Այս մասին տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները ՝ հիմնվելով երկրի օպերատիվ շտաբի տվյալներին:
Նոր դեպքերի մեծամասնությունը գրանցվել է երկրի մայրաքաղաքում: Մոսկվայում վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 5 376 նոր դեպք:
Համավարակի սկզբից առ այսօր, Ռուսաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 1 390 824 դեպ, այստեղից մահացել է 24 366 մարդ: