Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 428 նոր դեպք
Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6 428 նոր դեպք, մահացել է 167 մարդ:
Այս մասին հաղորդում է տեղական մամուլը, հենվելով կառավարությանը կից օպերատիվ շտաբի տվյալներին:
Վարակի տարածումից առ այսօր, Ռուսաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 752 797 դեպք, մահացել է 11 937 մարդ: