Վերջին 24 ժամում Իրանում կորոնավիրուսից մահացել է 212 մարդ
Վերջին 24 ժամում Իրանում կորոնավիրուսից մահացել է 212 մարդ

Վերջին 24 ժամում Իրանում կորոնավիրուսից մահացել է 212 մարդ:

Իրանի առողջապահության նախարարության տեղեկությամբ, համավարակի սկսվելուց ի վեր երկրում «կովիդ 19»-ից մահացել է 17 617 մարդ: Թեհրանում ասում են, որ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում կորոնավիրուս է հաստատվել 2 751 մարդու մոտ:

Այսօրվա դրությամբ, Իրանում կովիդ 19 է հաստատվել 314 786 մարդու մոտ, իսկ հիվանդանոցներում շարունակում է մնալ 4 132 հիվանդ: Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա դրանց թիվը հասնում է 272 535-ի:

Իրանի առողջապահության նախարարությունն արդեն իրականացրել է ավելի քան 2,5 միլիոն թեստ: