Վերջին 24 ժամում Չեխիայում կորոնավիրուսով վարակվել է 6 542 մարդ, մահացել է 178 պացիենտ
Վերջին 24 ժամում Չեխիայում կորոնավիրուսով վարակվել է 6 542 մարդ, մահացել է 178 պացիենտ

Վերջին 24 ժամում Չեխիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6 542 դեպք, մահացել է 178 պացիենտ: Այս մասին տեղեկությունը տարածում է բրիտանական «Գարդիանը», հիմնվելով Չեխիայի առողջապահության նախարարության տվյալներին:

Համավարակի սկսվելուց առ այսօր, երկրում հաստատված է վարակի 341 644 դեպք, այդ թվում մահացել է 3 429 պացիենտ: