Լրատվամիջոցների փոխանցմամբ, Չեխիայի ոստիկանությունը որոնում է Վրաստանի քաղաքացու, ով կասկածվում է Պրահայում երիտասարդ տղամարդու վրա հարձակման մեջ
Լրատվամիջոցների փոխանցմամբ, Չեխիայի ոստիկանությունը որոնում է Վրաստանի քաղաքացու, ով կասկածվում է Պրահայում երիտասարդ տղամարդու վրա հարձակման մեջ

Պրահայում տեծի ունեցած հարձակման կապակցությամբ, Չեխիայի ոստիկանությունը որոնում է Վրաստանի քաղաքացու ՝ Բ.Ջ.-ին: Չեխական լրատվամիջոցների փոխանցմամբ, կասկածյալը Պրահայի կենտրոնում հարձակվել է 29-ամյա տղամարդու վրա, որը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով Չեխիայի ոստիկանությունը, հարձակումից հետո վիրավորի կյանքին ուղղակի վտանգ է սպառնացել:

«Երկարատև ինտենսիվ գործողության շնորհիվ քրեագետները պարզել են, որ հնարավոր հարձակվողը 27-ամյա հետախուզվող Վրաստանի քաղաքացի է, ով նախկինում դատապարտվել է նման հանցագործության համար»,- հայտարարել է ոստիկանության խոսնակ Եվա Կրոպաչովան:

Քրեագետները հարձակումը որակել են որպես, ծանր մարմնական վնասվածք, ինչի հետևանքով մեղավոր ճանաչվելու դեպքում կասկածյալին սպառնում է 12 տարվա ազատազրկում: Լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել կասկածյալի հնարավոր փախուստի կապակցությամբ՝ Չեխիայի Հանրապետության և Շենգենյան գոտու սահմաններում: