Կարծում եմ Չեխիան կլինի այն եվրոպական երկրներից առաջինը, որի հետ արագորեն կվերականգնենք զբոսաշրջական մուտքն ու ելքը. Նաթիա Թուրնավա

22:38, 25.05.2020

Կարծում եմ Չեխիան կլինի այն եվրոպական երկրներից առաջինը, որի հետ արագորեն կվերականգնենք զբոսաշրջական մուտքն ու ելքը: Այս մասին տնտեսության և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է Վրաստանում Չեխիայի դեպանի հետ հանդիպումից հետո:

Վրաստանի տնտեսության նախարարության մամլո ծառության տեղեկությամբ, հանդիպմանը քննարկվել է երկու երկրի միջև զբոսաշրջական ոլորտում համագործակցության և ուղիղ թռիչքների վերականգնման հնարավորությունը:

Նաթիա Թուրնավայի փոխանցմամբ, Չեխիայում բավական մեծ է հետաքրքրությունը Վրաստանի զբոսաշրջության շուկայի նկատմամբ:

«Մինչ համաճարակը Չեխիայից զբոսաշրջիկների մեծ թիվ ունեինք: Կարևորն այն էր, որ նրանք ճանապարհորդում էին Վրաստանի տարբեր մարզերում: Չեխիայի դեսպանի հետ զրուցեցինք թե ինչ քայլեր պետք է արվի անվտանգ երկրողմ միջանցքի ստեղծման գործընթացն արագացնելու համար», – հայտարարել է Տնտեսության և կայուն զարգացման նախարարը:

Վրաստանում Չեխիայի դեպան Պիտեր Միկիսկայի խոսքով, հանդիպմանը խոսվել է զբոսաշրջության վերսկսման և Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

 

Հեղինակ՝    Անժելլա Սարոյան

Նմանատիպ